Երանի՜ նրանց, ովքեր Թրամպին պատկերացնում են կախարդական փայտիկը ձեռքին աշխարհի տիրակալ :
ՈՒ անհամբեր սպասում են, թե երբ է նա «քարե կարկուտ» թափելու իրենց չուզած երկրների գլխին, իրենց էլ առնելու իր տաք թևի տակ:
Թրամփը, մինչև իր ժանգագույն մզերի արմատները թաղված է իր երկրի պրոբլեմների մեջ:
ԱՄՆ -ի պատմությանը, եթե փոքր ի շատե ծանոթ լինեիք, կհասկանյիք, որ Թրամփը ներկա պահին գտնվում է ճիշտ նույն իրավիճակում, ինչ Աբրահամ Լինքոլն էր քաղաքացիական պտերազմից առաջ:
Լինքոլնի նման Թրամփն էլ է համակարգեր փշրում:
(Արդարադատության համակարգ, Ֆեդերալ հետաքննությունների բյուրո, Պենտագոն -ԿՀՎ և այլն...):
Իսկ ամենացայտուն նմանությունը Լինքոլնին, ԱՄՆ-ի հարավային նահանգների նկատմամբ քաղաքականությունն է:
Անօրինական ներգաղթյալների մասսայական վտարումը խոշոր հարված է այդ նահանգներին:
Օրինակ, Կալիֆոռնիան … Առանց այդ էժան աշխատուժի
խիստ տուժելու է խաղողագործությունը:
Հետևապես և գինեգործությունը:
Նվազելու են նահանգում գործող կորպորացիաների եկամուտները:
Թե ինչի կհանգեցնի նման նահանգային դժգոհությունը, Թրամփը թքած ունի:
Նա ցանկանում է հզոր Ամերիկա և ոչ թե հզոր կորպորցիաներ:
Եվ ուղղակի երջանիկ կզգա իրեն, եթե հաջողի Լինքոլնի նման նահանգներին հանել Վաշինգտոնի դեմ, ոչ թե հակառակը:
Հասկացեք, առանց ձեզ էլ Թրամփի պրոբլեմները չափազանց շատ են հենց իր երկրում, իսկ դրանք իր ուզած ձևով կարգավորելու ժամկետը խիստ սուղ:
Մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ